ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնական այցով ժամանել է Կիև, հայտնում է European Pravda-ն։ Բլինկենի՝ Ուկրաինա ժամանելու հնարավորության մասին լրատվամիջոցները ոչ պաշտոնապես տեղեկացել էին նախօրեին, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել էր մեկնաբանել այս տեղեկությունը։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Վերջին անգամ Բլինկենը Կիև է այցելել մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերին։ Այնուհետև նա բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում