Վերականգնվելու է Ծիրանավոր եկեղեցին
Նմանատիպ
Վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Կատարվում են ուսումնասիրություններ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
Առաջիկա օրերին կկատարվի տարածքի սահմանազատում և շինհրապարակի կահավորում, որից հետո կսկսվեն աշխատանքները:
Ինչպես նաև, Ծիրանավոր եկեղեցու արևմտյան պատի մի հատված փլուզվել էր մոտ մեկ ամիս առաջ: Նախատեսվում է հրատապ վերականգնել փլուզված հատվածը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներուվ:
Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել միչև 2025 թ.-ը։