Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր նշանակություն ունի.ԵՄ

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պլանավորված հանդիպումը դրական քայլ է: Այդ մասին չորեքշաբթի օրը ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում նշել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Մալենա Մարդը:

«Բարձր մակարդակով նմանատիպ հանդիպումների անցկացումը շատ կարևոր է: Մենք ակնկալում ենք, որ ձեռնարկված քայլերը կնպաստեն առկա ստատուս-քվոյի փոփոխմանը»,-նշել է եվրոպացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ավելի վաղ հանդես էր եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ: Նախաձեռնությունը արձագանք գտավ հայկական և ադրբեջանական կողմերի մոտ: Այն տեղի կունենանա սույն թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում