ԱՄՆ-ի հետ զորավարժությունները ցուցադրական արևմտամետ քայլեր են
Նմանատիպ
ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերն ու ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչի նշանակումը Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնում ցուցադրական քայլեր են, որոնք պետք է Ռուսաստանին հուշեն, որ Երևանը ձգտում է դեպի Արևմուտք թեքվել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերին անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է:
Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նրան նշանակելով Նիդեռլանդներում ՀՀ դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ներկայացուցիչ:
«Նիկոլ Փաշինյանը մի շարք ցուցադրական քայլեր է անում, որոնք միանշանակ անընդունելի են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս քայլերը խորհրդանշում են Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արևմտյան։ Սա պարզ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», – ասել է փորձագետը։
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա, բայց քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից, փորձագետն այդ բոլոր քայլերը դիտարկում է որպես շանտաժի տարր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում