«Վագներ»-ը Բրիտանիայում հայտարարվել է տերորիստական

«Վագներ»-ը Բրիտանիայում հայտարարվել է տերորիստական

Մեծ Բրիտանիան չորեքշաբթի օրը «Վագներ» խմբավորումը կճանաչի ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է վարչապետ Ռիշի Սունակը:

«Այսօր մենք խմբավորումը հայտարարում ենք ահաբեկչական կազմակերպություն»,- գրել է Սունակը X-ում (նախկինում՝ Twitter):

Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով բրիտանական ներքին գործերի նախարարությանը, հայտնել էին, որ Լոնդոնը ծրագրում է «Վագներ»-ին ահաբեկչական կազմակերպություն հայտարարել, ինչը թույլ կտա իշխանություններին քրեականացնել խմբավորման անդամակցությունը կամ աջակցությունը, ինչպես նաև բռնագրավել նրա ունեցվածքը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Լոնդոնի այս մտադրությունը, սակայն հիշեցրել է, որ «դե յուրե նման խումբ գոյություն չունի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում