Բլինկենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Բլինկենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Բլինկենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ և կրկնել ԱՄՆ դիրքորոշումն արտացոլող կոչը` բացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային բեռների և ուղևորափոխադրումների համար։ Միաժամանակ նա ընդգծել է «Ադրբեջանից հավելյալ երթուղիների բացման կարևորությունը»։

Բլինկենն ընդգծել է երկխոսության և փոխզիջումների անհրաժեշտությունը և հակամարտող կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել խաղաղ գործընթացին։

Նշենք, որ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ հեռախոսազրույցի ամսաթիվը սեպտեմբերի 1-ն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում