Ուկրաինան նոր հարված է հասցրել Եվրոպային

Ուկրաինան նոր հարված է հասցրել Եվրոպային

Ֆրանսիացի թռչնաբուծական ֆերմերները տառապում են ուկրաինացի արտադրողների «անբարեխիղճ մրցակցությունից»։ Այս մասին Figaro-ին տված հարցազրույցում ասել է Հավի միս մատակարարողների միջպրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ Ժան-Միշել Շեֆերը:

Ինչպես ասվել է հարցազրույցում, հունիսին Եվրահանձնաժողովը երկարաձգել է ուկրաինական հավի մսի առանց մաքսատուրքերի ներմուծումը, ինչը առաջացրել է «շուկայում առաջարկի պայթյունավտանգ աճ»։

«Եվրամիության երկրներ ուկրաինական հավի մսի արտահանումը կրկնապատկվել և նույնիսկ եռապատկվել է: Մենք բոլորս նույն իրավիճակն ենք ապրում. ուկրաինական հավերի ներմուծումն ապակայունացնում է շուկան»:

Ժան-Միշել Շեֆերի խոսքով՝ Եվրոպայում թռչնաբուծությունը սովորաբար ընտանեկան բիզնես է, մինչդեռ ուկրաինական ձեռնարկությունները գտնվում են «տարբեր քաշային կատեգորիայում»։

«Այս հակամարտության առաջին օրերին ամսական 10000 տոննա ուկրաինական հավ էր մտնում մեր շուկա: Իսկ հիմա 20000 տոննա է մտնում: Սա իսկապես պայթյուն է, պայթյունավտանգ աճ: Եվ ամենուր մեր գործընկերները գտնվում են կործանման եզրին գերմանացիները, հոլանդացիները, լեհերը: Մենք բոլորս մեկ իրավիճակում ենք, քանի որ մենք ինքներս ԵՄ-ում ընտրել ենք միասնական շուկա, և ուկրաինական արտադրողի հայտնվելը դրա վրա անմիջապես ապակայունացրեց նախկին հավասարակշռության վիճակը ողջ Եվրամիությունում»,-ասել է ասոցիացիայի նախագահը։

Ըստ Շեֆերի՝ ստեղծված իրավիճակը ավելի ու ավելի է բարդ իրավիճակի մեջ գցում ֆրանսիական թռչնաբուծության ոլորտը, քանի որ Ուկրաինայում արտադրության ինքնարժեքը երկու անգամ ցածր է, քան Եվրամիությունում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ի «քաղաքական սխալը» չէ, որ դրանից շահույթը գնում է «ոչ թե ուկրաինացի ժողովրդին, այլ ուկրաինական հսկա հավ արտադրողին», հրապարակման աղբյուրն ասել է, որ սխալ է աջակցել Ուկրաինային՝ «ուշադիր չնայելով», թե ում է գնում այդ շահույթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում