Santa Cruz de la Sierra
+11°C
17
La Paz
+4°C
17
Trinidad
+16°C
16
Sucre
+8°C
17
Tarija
+6°C
17
Potosí
+3°C
17
Oruro
+1°C
17
Cochabamba
+10°C
17
Cobija
+16°C
13
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

2023թ. աշնանը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2023թ. աշնանը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2023 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ տեղի կունենան պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» այս որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։

Վարժական հավաքներին ներգրավելու են մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով։

Ընդ որում, այդ ընթացքում ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավելու են մինչև 152 միավոր տրանսպորտային միջոց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում