ԱՄՆ-ը չի կարողացել փորձարկել հիպերձայնային զենքերը
Նմանատիպ
Պենտագոնը հրաժարվել է ամերիկյան առաջին հիպերձայնային հրթիռի փորձնական արձակումից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
«Գերատեսչությունը նախատեսում էր փորձարկումներ անցկացնել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում՝ մեր հիպերձայնային տեխնոլոգիայի զարգացման մասին զեկուցելու համար, սակայն նախնական ստուգումներից հետո արձակումը չեղարկվել է», – ասել է Պենտագոնը:
Պենտագոնը չի հստակեցրել արձակման չեղարկման կոնկրետ պատճառը։ Չեղարկման որոշումը վտանգի տակ է դնում ծրագրի ժամանակացույցը և մինչև սեպտեմբերի 30-ը հիպերձայնային զենքերը մարտունակ հայտարարելու ԱՄՆ բանակի ծրագիրը:
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ չնայած այն բանին, որ փորձարկումը չի կայացել, հնարավոր է եղել «տվյալներ հավաքել ցամաքային սարքավորումների և ծրագրային ապահովման շահագործման վերաբերյալ, որոնք հիմք կհանդիսանան հարձակողական հիպերձայնային զենքի մշակման հետագա առաջընթացի համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում