ԵԱՏՄ շրջանակներում գիտական աստիճանները փոխադարձ կճանաչվեն
07/09/2023 15:45
Նմանատիպ
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ շրջանակներում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրին։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի գործադիրի նիստում։
Նշվում է, որ համաձայնագրի նպատակը եվրասիական ինտեգրման հետագա խորացումն է։ Փաստաթուղթը կվերացնի գիտական աստիճան ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելու հետ կապված դժվարությունները, կհեշտացնի ուսուցիչների և մասնագետների աշխատանքային միգրացիան։
Առաջիկայում համաձայնագիրը վավերացման կներկայացվի Հայաստանի խորհրդարանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում