Բերձորի միջանցքի մոտ առևանգված հայ տղաները տեղափոխվել են Հայաստան

Բերձորի միջանցքի մոտ առևանգված հայ տղաները տեղափոխվել են Հայաստան

Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգված, այնուհետև Բաքվում ձերբակալված Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի 3 բնակիչներին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում