Ծանրորդ Գոռ Սահակյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Նմանատիպ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սեպտեմբերի 4-17-ն անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշայինների մրցավեճում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում 142 կգ արդյունքով բրոնզե մեդալ է վաստակել, հրում վարժությունում նույն արդյունքին է հասել՝ բարձրացնելով 170 կգ և երկամարտում բրոնզե մեդալ է նվաճել 312 կգ արդյունքով։
Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 140կգ, հետո փոխել է 142կգ ու ձախողել մոտեցումը։ Երկրորդ փորձն էլ անարդյունավետ է ստացվել հայ ծանրորդի համար, և արդեն վտանգ կար վարժությունում և հետևաբար նաև երկամարտում զրո ստանալու։ Երրորդ մոտեցման ժամանակ մեծ դժվարությամբ Սահակյանը բարձրացրել է 142 կգ կշռող ծանրաձողը։
142 կգ-ը Գոռին ապահովեց բրոնզե փոքր մեդալը պոկում վարժությունում։ Այդ վարժությունում 153 կգ արդյունքով չեմպիոն է հռչակվել չինացի Չեն Լիժունը, իսկ արծաթը բաժին է հասել B խմբում հանդես եկած ինդոնեզացի Էկո Յուլի Իրավանին։
Հրում վարժությունում Գոռը առաջին մոտեցման ժամանակ չի կարողացել բարձրացնել 170 կգ-ոց ծանրաձողը։ Երկրորդ մոտեցման ժամանակ էլ նույնպես չի ստացվել։ Երրորդ մոտեցման ժամանակ Սահակյանը բարձրացրել է 170 կգ-ը ու երկամարտում ստացել է 312կգ արդյունք։ Այս արդյունքը մեր մարզիկին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում