Սպիտակ տունը ցանկանկում է Զելենսկուն տեսնել G20 գագաթնաժողովում

Սպիտակ տունը ցանկանկում է Զելենսկուն տեսնել G20 գագաթնաժողովում

Միացյալ Նահանգները կցանկանար տեսնել Վլադիմիր Զելենսկին Հնդկաստանում կայանալիք G20 գագաթնաժողովում, որպեսզի շարունակի աշխատել համաշխարհային առաջնորդների հետ հակամարտության կարգավորման Ուկրաինայի գաղափարների շուրջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մեր կարծիքով, G20-ի այս գագաթնաժողովում Զելենսկու ներկայությունը դեր կխաղար»,- ասել է նա լրագրողներին:

Սալիվանը նշել է, որ Զելենսկին «առանց հանգստի» շարունակում է տարբեր երկրների առաջնորդների ներգրավել «տևական խաղաղության» սկզբունքների շուրջ զրույցներում, և իրենք դրական են գնահատում նրա ջանքերն այս հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում