85 ամերիկացի, 175 հայ զինվորական կմասնակցի զորավարժություններին
Նմանատիպ
Eagle Partner 2023 հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը։
«Սեպտեմբերի 11-ից 20-ը կայանալիք զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ»,- նշված է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ, որոնց հետ Հայաստանի համագործակցությունն ունի ավելի քան 20 տարվա պատմություն։
Ինչպես նշել է գնդապետ Մարտին Օ’Դոնելը, զորավարժությունները թույլ կտան երկրներին «հարաբերություններ կառուցել մարտավարական մակարդակով» և մեծացնել ստորաբաժանումների «փոխգործունակությունը» խաղաղապահ գործողությունների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում