Հայ ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Նմանատիպ
Սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը ( 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում