«Երկնագույն հոսք» գազատարը փորձում են պայթեցնել. Լավրով
Նմանատիպ
Ռուսաստանը տեղեկություններ է ստացել Սև ծովում «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները խափանելու փորձերի մասին։ Այս մասին գրել է kommersant.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
«Փորձ է արվել հարձակվել ռազմանավերի վրա, որոնք պարեկում էին «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարի երթուղին։ Սև ծովի այս տարածքներում պարեկություն է սկսվել, քանի որ տեղեկություններ կան, որ դրանք փորձում են պայթեցնել այնպես, ինչպես պայթեցրել են «Հյուսիսային հոսքերը»»,- հավելել է Լավրովը:
«Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների միջոցով «Գազպրոմը» Թուրքիային գազ է մատակարարում Սև ծովով։ «Երկնագույն հոսք»-ի ընդհանուր երկարությունը 1,2 հազար կմ է, թողունակությունը՝ 16 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան: «Թուրքական հոսք»-ի երկարությունը 1,1 հազար կմ է, թողունակությունը՝ 15,75 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում