Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վերացվել է վիզային ռեժիմը
Նմանատիպ
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը` X-ի իր միկրոբլոգում ներկայացնելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը:
FM @AraratMirzoyan’s official visit to #UAE was marked with signing ceremony to lift the visa regime for the citizens of #Armenia and #UAE.
🇦🇲🇦🇪 pic.twitter.com/qaGjbccWp9— Vahan Kostanyan (@VahanKostanyan) September 7, 2023
«Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում