ՀՀ–ն ու Իրանը կհամագործակցեն Արաքսի ջրի որակի հսկման համար
Նմանատիպ
Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրների մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը փաստել են, որ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման խնդիրները լուծելու համար պետք է առավել ակտիվ համագործակցել, իրականացնել փոխայցեր, դիտարկումներ և համատեղ միջոցառումներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Այս ուղղությամբ կողմերը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում, և այդ նպատակով նախարար Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու ԻԻՀ հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:
Նշվում է, որ հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում