Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
11/09/2023 12:00
Նմանատիպ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը։
Սա Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի չորրորդ այցն է Ուկրաինա վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Դիվանագետը Լեհաստանից գիշերային գնացքով հասել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Նրան կայարանում դիմավորել է Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը։
Կիև ժամանելուն պես նախարարը հայտարարել է Ուկրաինային «տնտեսական, հումանիտար և ռազմական առումներով» հետագա աջակցություն ցուցաբերելու Գերմանիայի մտադրության մասին։
Բերբոքը հիշեցրել է նաև Ուկրաինայի իշխանություններին հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների կարևորության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում