Ցանկացած սրացում բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա. Օվերչուկ
11/09/2023 13:05
Նմանատիպ
«Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար է անդրադառնում այդ պրոցեսի վրա»։ Այս մասին հայտնել է արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՖ) շրջանակներում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա․ ետ ենք ընկնում, հապաղում, ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել»,- ասել է Օվերչուկը։
Օվերչուկը հավելել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ եռակողմ բանակցությունները շարունակվում են։