Ջոկովիչը հավասարվել է «Մեծ սաղավարտի» բոլոր ժամանակների ռեկորդին
11/09/2023 17:00
Նմանատիպ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կիրակի օրը՝ սեպտեմբերի 10-ին, Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ բաց առաջնության մրցաշարի եզրափակիչի երրրդ սեթում (6:3, 7:6, 6:3) հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին։
Այս հաղթանակը Ջոկովիչի համար 24-րդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Այսպիսով, նա թարմացրեց իր սեփական ռեկորդը տղամարդկանց մենախաղում։ Ամենամոտ մրցակիցը` իսպանացի Ռաֆայել Նադալը, ունի «Մեծ սաղավարտի» 22 հաղթանակ։
Միաժամանակ Ջոկովիչը կրկնել է ավստրալուհի Մարգարեթ Կորտի բացարձակ ռեկորդը, որը կանանց մեջ 24 տիտղոս է նվաճել։ Միևնույն ժամանակ, Կորտի 13 տիտղոսները նվաճվել են բաց թենիսի շրջանից առաջ, երբ միայն սիրողականներին էր թույլատրվում մասնակցել «Մեծ սաղավարտի» մրցաշարերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում