Եղանակի տեսությունը․սպասվում է անձրև
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում ենՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Քամին հյուսիսարևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկարագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար նունքան կբարձրանա։
Երևան քաղաքում սեպտեմբերի 1 13-ի երեկոյան ժամերին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 12–ի գիշերը եղել է 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15….+17 աստիճան։