ԱՄՆ–ը չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե իրենք հետևողականորեն ընդգծում են Արցախում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։
«Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահության արժանի ներկայացուցիչներ, սակայն, ինչպես նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի չենք ճանաչում նաև այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները, որ հայտարարվել են վերջին մի քանի օրերի ընթացքում»:
Միաժամանակ, նա ասել է, թե Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար․ «Այդ պատճառով պետքարտուղար Բլինքենը և կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են եղել, և մենք շարունակելու ենք հետևողականորեն զբաղվել այդ հարցով»,– ասել է նա։