ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
12/09/2023 12:32
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9.75 %։
Բացի այս, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11.25 %, իսկ ՀՀ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից նաև հավելել են, որ այսօր տեղի կունենա Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը, որը կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան և ֆեյսբուքյան էջերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում