Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
12/09/2023 14:30
Նմանատիպ
Ղարաբաղում դեռևս ուժի մեջ է ռուս խաղաղապահների մանդատը, իսկ հումանիտար բնույթի և «էթնիկ զտումների» կանխարգելման հարցերը, իհարկե, չեն վերացել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և ասում է, շահագրգռված չէ որևէ տեսակի «էթնիկական զտումով», ավելին, ընդհակառակը, շահագրգռված է, որ այս գործընթացը մեղմ լինի»,- ասել է նա Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։
Նշենք, որ VIII Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սույն թվականի սեպտեմբերի 10-13-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանում (FEFU):
Հետևեք մեզ նաև Telegram-ում