Երևանը ճանաչել է Բաքվի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ. Պուտին
Նմանատիպ
Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային հիմնադրամի լիագումար նիստում։
«Բայց խոսքը ոչ միայն այս վերջին հակամարտության արդյունքների մասին է, այլև այն, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Պրահայի հայտարարության մեջ Հայաստանը դա արձանագրել է թղթի վրա։
«Հիմա նախագահ Իլհամ Ալիևն ինձ ասում է. «Դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է։ Եվ Հայաստանի ղեկավարությունը հրապարակավ հայտարարել է այդ մասին՝ ամբողջ տարածքը դիտարկելով Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով այնպիսի թիվ, որը ներառում է հենց Ղարաբաղի տարածքը»,- ասել է Պուտինը։ Նախագահն ընդգծել է, որ դա ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ղեկավարության որոշումն է։
«Իսկ ի՞նչ պետք է ասենք այստեղ, այստեղ ասելու բան չկա, քանի որ հենց Հայաստանն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս»,- հավելել է Պուտինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում