ԿԽՄԿ-ի ղեկավարն ու Բայրամովը քննարկել են դեպի Ստեփանակերտ ճանապարհների բացումը

ԿԽՄԿ-ի ղեկավարն ու Բայրամովը քննարկել են դեպի Ստեփանակերտ ճանապարհների բացումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչ-Էգգերի հետ հանդիպմանը քննարկել է Աղդամով (Ակնա) և Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով Ստեփանակերտ տանող ճանապարհների զուգահեռ բացումը։ Տեղեկությունը հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Բայրամովը նշել է, որ անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել ճանապարհները ԿԽՄԿ միջնորդությամբ հայերի կարիքները բավարարելու համար՝ պահպանելով Ադրբեջանի օրենսդրությունը և համապատասխան ընթացակարգերը:

Ավելի վաղ Ասկերանի տարածքով Ստեփանակերտ էր ժամանել ռուսական Կարմիր խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարը: Ընդհանուր առմամբ առաքվել է 15 տոննա բեռ, ներառյալ 1000 մթերային հավաքածու, որոնք ներառում են հացահատիկային ապրանքներ, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետ ունեցող այլ ապրանքներ: Լեռնային Ղարաբաղում ռուսասկան Կարմիր խաչի աշխատակիցներն այժմ սկսում են առաքված ապրանքների բաշխման գործընթացը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում