ՆԱՏՕ-ն չի դիտարկում դաշինքը Հայաստանի հաշվին ընդլայնելու տարբերակը
Նմանատիպ
Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում դաշինքը Հայաստանի հաշվին ընդլայնելու հնարավորությունը, իսկ Երևանն ինքը դաշինքին միանալու հայտ չի ներկայացրել։ ՆԱՏՕ-ն այս մասին հայտնել է «Известия»-ին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆեհլինգերի հայտարարությունը։
«Պարոն Ֆեհլինգերը պաշտոնապես ասոցացվում է ՆԱՏՕ-ի հետ: Նա ՆԱՏՕ-ի աշխատակից չէ, նրա տեսակետներն ու կարծիքներն իրենն են և չեն արտացոլում դաշինքի տեսակետը»,- ասել է դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեն դաշինքի մարմին կամ կոմիտե չէ, չնայած անվանը։
ՆԱՏՕ-ն ընդգծել է, որ դաշինքի գործընկերներն իրենք պետք է որոշեն իր հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև տեղեկացրեց, որ Հայաստանը «դաշինքին միանալու պաշտոնական հայտ չի ստացել»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը ասել էր, որ Հայաստանը պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն օրը ավելի ուշ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասաց, որ երկիրը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունները։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, որ Մոսկվան իր մտահոգությունն է հայտնել Երևանին ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու որոշման առնչությամբ։ Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, «դաշինքի ոգով պետք է հավատարիմ մնա այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում