Մոսկվան և Փհենյանը նպատակ ունեն զարգացնել հարաբերությունները
Նմանատիպ
Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները սկսվել են «Վոստոչնի» տիեզերակայանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք, իհարկե, պետք է խոսենք տնտեսական փոխգործակցության, հումանիտար հարցերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով հանդիպումը։
ԿԺԴՀ-ի ղեկավարն իր հերթին վստահեցրել է Պուտինին, որ Փհենյանն աջակցում է Մոսկվայի բոլոր որոշումներին և պատրաստ է հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Վոստոչնի» տիեզերակայանում կատարած համատեղ այցի ժամանակ պատվավոր հյուրերի գրքում գրել է, որ «Ռուսաստանի փառքը անմահ է լինելու»։
Նշենք, որ ԿԺԴՀ ղեկավարը գնացքով էր ժամանել «Վոստոչնի» տիեզերակայանի երկաթուղային կայարան։
Կիմ Չեն Ընը Ռուսաստանի Դաշնություն է այցելել Պուտինի հրավերով։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցություններում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական։ Ինչպես նաև մտքեր կփոխանակվեն տարածաշրջանում տիրող իրավիճակի և ընդհանրապես միջազգային հարցերի շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում