Տարածաշրջանում պատերազմ չի սկսվի. Իրանի ՊՆ
13/09/2023 14:20
Նմանատիպ
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմի հավանականությունը։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի», – լրագրողներին ասել է Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը։
Միևնույն ժամանակ, նախարարը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը, ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների որևէ փոփոխությանը։
«Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա»,- հավելել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում