Երևանում բացվել է առաջին լողացող արևային կայանը

Երևանում բացվել է առաջին լողացող արևային կայանը

Երևանյան լճի վրա այսօր բացվել է հանրապետությունում առաջին լողացող արևային էլեկտրակայանը: Այս մասին հայտնել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ: ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը բացման արարողությանը նշել է` թեև այս կայանի հզորությունը մեծ չէ, սակայն այն ու նմանատիպ այլ կայաններ կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար:

«Վստահ ենք, որ նմանատիպ ծրագրերն ունենալու են դրական ազդեցություն և նպաստելու են ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում