Դպրոցի փոխտնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է հակատանկային ական
13/09/2023 19:13
Նմանատիպ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3-րդ հասցեում գործող 139 դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել shamshyan.com-ը։
Ոստիկանները դպրոցից տարհանել են աշակերտներին, իսկ փրկարարներն էլ փոխտնօրենի աշխատասենյակում՝ պահարանի մեջ, հայտնաբերել են հակատանկային ական և ապակե տարրայի մեջ մոտ 200 գրամ սնդիկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում