Վրաստանում նախկին պաշտոնյանների հետապդնումը շարունակվում է

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային 7,5 տարվա ազատազրկման Է դատապարտել 2006 թվականի հունվարին երեք մարդու սպանության գործով:

Հոկտեմբերի 22-ին հրապարակված դատավճռի համաձայն, Ախալայայի հետ միասին բանտային պատժաժամկետներ են ստացել Վրաստանի ՆԳ նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակիցներ Լևան Կարդավան, Գեորգի Մազվիշվիլին և Մեգիմս Կարդավան: Նրանցից երկուսը՝ Կարդավան և Մազվիշվիլին, դատապարտվել են անմիջականորեն Թբիլիսիի Նավթլուղի կայարանում հատուկ գործողության ընթացքում երիտասարդների սպանության համար:

Պաշտպանության նախկին նախարար Ախալայան, որը 2006 թվականին զբաղեցնում էր պատիժների կատարման դեպարտամենտի պետի պաշտոնը, մեղադրվում Է կալանավորներին՝ սպանված երիտասարդների ազգականներին, ծեծի ենթարկելու մեջ, որոնք իբր նախապատրաստում Էին նրանց փախուստը:

Ախալայան մեղադրվում Է ևս մի քանի քրեական գործերով: Նա արդեն երկու տարի գտնվում Է կալանքի մեջ և հայտարարում Է, թե ինքը մեղսակից չԷ իրեն վերագրվող բոլոր հանցագործություններին: Ախալայան Վրաստանի պաշտպանության նախարարությունը գլխավորել Է2009-2012 թվականներին: 2012 թվականի հուլիսին նա զբաղեցրել Է ներքին գործերի նախարարի պաշտոնը, բայց արդեն սեպտեմբերին պաշտոնաթող Է եղել Թբիլիսիի Գլդանի բանտում կալանավորների կտտանքների հետ կապված սկանդալից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում