Օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում վիճակը բարդացնող գործոն է․ Իրանի ԱԳՆ
14/09/2023 13:40
Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում որևէ օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը։
Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները՝ ներառյալ 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենարադյունավետ ուղիներն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում