Էրդողանի խրտվիլակն այրել են Շվեդիայի խորհրդարանի դիմաց
Նմանատիպ
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստները Շվեդիայի խորհրդարանի դիմաց այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը։ Տեղեկությունը հայտնում է Красная Весна գործակալությունը` հղում անելով շվեդական ԶԼՄ–ներին։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։
ՌԻԱ Նովոստիի Telegram–յան ալիքում նշվում է, որ թեև ակցիան իրականացվել է վարչական շենքի մոտ, բայց տեղի ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին, իրավապահները պարզապես նայել են, թե ինչպես են այրում Թուրքիայի նախագահի խրտվիլակը։
Միևնույն ժամանակ թուրքական ԶԼՄ–ները հայտնում են, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության համախոհներն իրեն հետ պաստառ են տարել, որի վրա գրված է եղել, որ իրենք ոստիկանությունից թույլտվություն են ստացել սեպտեմբերի 30-ին Ստոկհոլմի կենտրոնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ ցույց անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսին Ֆինլանդիան և Շվեդիան միաժամանակ հայտ ներկայացրին ՆԱՏՕ–ին անդամակցելու համար։ Ֆինլանդիայի խնդրանքն ընդունվեց 2022 թվականի գարնանը, իսկ Շվեդիայի միացումը դաշինքին դեռ արգելակում են Թուրքիան և Բուլղարիան։ Անկարան Ստոկհոլմից պահանջում է արտահանձնել քուրդ ակտիվիստներին, որոնց նա ահաբեկիչներ է համարում։ Շվեդիան համաձայնել է արտահանձնել նրանց, բայց գործընթացն առաջ չի գնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում