ԵՄ-ն չեղարկել է մի քանի ռուս ձեռնարկատերերի նկատմամբ պատժամիջոցները
Նմանատիպ
ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ցուցակից հանված անձանց անունները։ Չեղարկվել է միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովի, գործարար Գրիգորի Բերեզկինի և Ozon-ի նախկին ղեկավարի Ալեքսանդր Շուլգինի դեմ պատժամիջոցները։
Բացի այդ, ցուցակից հանվել է ՌԴ զինված ուժերի գնդապետ Գեորգի Շուվաևը, ով մահացել է Ուկրաինայում «հատուկ գործողության» ժամանակ։
Եվրամիությունը չի երկարաձգել պատժամիջոցները Օզոնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շուլգինի, միլիարդատեր Ֆարհադ Ախմեդովի և գործարար Գրիգորի Բերեզկինի դեմ, ասվում է ԵՄ պաշտոնական հրապարակման մեջ։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբին, Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել չեղարկել Շուլգինի դեմ պատժամիջոցները, ով ԵՄ պատժամիջոցների տակ էր 2022 թվականի ապրիլին՝ Ozon-ի գործադիր տնօրենի և ընկերության տնօրենների խորհրդի պաշտոնը թողնելուց մի քանի օր առաջ։ Դատարանը եզրակացրել է, որ ԵՄ խորհուրդը չի ներկայացրել ապացույցներ, ըստ որոնց՝ Շուլգինը Օզոնից հեռանալուց հետո կարող է համարվել ազդեցիկ գործարար։
Նշենք, որ ավելի վաղ Ահմեդովը և Բերեզկինը հայցեր էին ներկայացրել Եվրոպական դատարան՝ վիճարկելով ԵՄ պատժամիջոցները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում