Միջազգային մրցումներից հեռացված մարզիկները կստանան փոխհատուցում
Նմանատիպ
Ռուս մարզիկները, ովքեր չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին և այլ միջազգային մրցումներին, դրամական փոխհատուցում կստանան Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից (ՌՕԿ)։ Այս մասին հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ՌՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի նիստում ասել է կոմիտեի ղեկավար Ստանիսլավ Պոզդնյակովը։
Օլիմպիական թիմերի բոլոր անդամները և ներքին մրցումների մասնակիցները կստանան 150 հազար ռուբլի։ Նշվում է, որ փոխհատուցում կստանան նաև այն մարզիկները, որոնք նախկինում ներկայացրել են Ռուսաստանը Օլիմպիական խաղերում։
Նման վճարը կկազմի 250 հազարից մինչև 500 հազար ռուբլի և կախված կլինի նաև ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մրցույթներում ցուցաբերված արդյունքներից:
«Մենք պատրաստ ենք այս միանվագ վճարումը կատարել բոլոր այն մարզիկներին, ովքեր նախկինում ներկայացրել են Ռուսաստանը Օլիմպիական խաղերում։ Եթե մինչև 2025 թվականը ոչինչ չփոխվի, մենք կշարունակենք ֆինանսական աջակցությունը»,- հավելել է Պոզդնյակովը։
Նշենք, որ Հաջորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականին Փարիզում։ Հուլիսին հայտնի դարձավ, որ ՄՕԿ-ը պաշտոնական հրավերներ է ուղարկելու ամառային խաղերին, սակայն Ռուսաստանը և Բելառուսը չեն ստանա դրանք։
Այնուամենայնիվ, մարտի վերջին ՄՕԿ-ը միջազգային ֆեդերացիաներին խորհուրդ տվեց թույլ տալ մասնակցել միայն այն ռուս մարզիկներին, ովքեր չեն աջակցում ռուսական հատուկ գործողությանը։ Բացի այդ, նրանք ստիպված կլինեն հանդես գալ չեզոք կարգավիճակով։
Այս հանձնարարականը, սակայն, չի վերաբերում գալիք Օլիմպիական խաղերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում