Պուտինը համաձայնել է մեկնել Հյուսիսային Կորեա
14/09/2023 20:00
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հրավերը՝ այցելել ԿԺԴՀ «հարմար պահի»։
«Պուտինը սիրով ընդունել է հրավերը և հաստատել իր կամքը՝ անշեղորեն շարունակելու Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության պատմությունն ու ավանդույթները»,- հաղորդել է հյուսիսկորեական KCNA գործակալությունը հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ Պուտինն ու Կիմ Չեն Ընը հանդիպել են սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի «Վոստոչնի» տիեզերակայանում։ Կիմը Ռուսաստանի նախագահին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա՝ պաշտոնական ընթրիքի ժամանակ։
Ավելի վաղ, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցին՝ Ռուսաստանի նախագահի Փհենյան հնարավոր պատասխան այցի մասին, ասել էր, որ «նման պլաններ դեռևս չկան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում