Թուրքիան հերքում է գազային հանգույցի վերաբերյալ լուրերը
Նմանատիպ
Թուրքիան հերքում է Ռուսաստանի Դաշնության հետ գազային հանգույցի շուրջ բանակցությունների հետաձգման մասին լուրերը։
«Այն պահից, ինչ Ռուսաստանի Դաշնությունը մեզ առաջարկել էր գազի առևտրի այս հարթակը, երկրաշարժ և ընտրություններ եղան։ Այնպես որ, սա ժամանակավոր դադար էր, բայց հիմա նորից բանակցում ենք։ Եթե մենք ցանկանում ենք ավելի շատ գազ ստանալ, եթե ցանկանում ենք ավելի շատ խաղացողներ ներգրավել խաղի մեջ, ապա միգուցե նոր բորսան կարող է ավելի նշանակալից լինել: Մենք դեմ չենք գազի առևտրի լրացուցիչ հարթակի ստեղծմանը։ Բայց եթե մենք այժմ ունենք գազի առևտրի գործող հարթակ, ապա պետք չէ ևս մեկ տարի սպասել՝ այս առևտրային գործունեությունը սկսելու համար»,- ասել է հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Ավելի վաղ, թուրքական աղբյուրները The Middle East Eye-ին հայտնել էին, որ Անկարան ցանկանում է ձեռք բերել ռուսական գազի վերաարտահանման իրավունքներ և թույլ տալ, որ մասնավոր ընկերությունները բորսայում տարբեր աղբյուրներից խառնուրդներ վաճառեն։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և «Գազպրոմը» շարունակում են քննարկումները, թե ով է ղեկավարելու հանգույցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում