Նոբելյան մրցանակի գումարը կավելանա

Նոբելյան մրցանակի գումարը կավելանա

Նոբելյան հիմնադրամը յուրաքանչյուր անվանակարգում նախորդ տարվա համեմատ կավելացնի Նոբելյան մրցանակի գումարը 1 մլն շվեդական կրոնով (մոտ 90 հազար դոլար): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

2022 թվականի վերջին Նոբելյան հիմնադրամի ներդրված կապիտալի շուկայական արժեքը կազմել է 5,8 մլրդ կրոնից քիչ պակաս (մոտ 519 մլն դոլար)։

Նշենք, որ այս տարվա դափնեկիրների հայտարարումը կսկսվի հոկտեմբերի 2-ին: Նոբելյան շաբաթը Ստոկհոլմում և Օսլոյում, որի շրջանակում կհայտարարվեն տարբեր ոլորտներում Նոբելյան մրցանակակիրների անունները, տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում