ՀայՓոստը կտրուկ իջեցնում է Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները

ՀայՓոստը կտրուկ իջեցնում է Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները

ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում:

Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է ուղարկել՝ վճարելով ընդամենը 57,500 ՀՀ դրամ, իսկ 5 կգ ծանրոցի առաքումը 39,100 ՀՀ դրամից դարձել է 20,000 ՀՀ դրամ:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը,- «Բանակցությունների շնորհիվ ՀայՓոստը իջեցնում է դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում ծանրոցների սակագները: Ծանրոցների առաքումն իրականացվում է օդային եղանակով, որի շնորհիվ բարելավվել է նաև փոստփոխանակման որակը»:

Էականորեն կրճատվել են նաև փոստփոխանակման ժամկետները։ Եվրոպական թոփ ուղղությունների դեպքում, ինչպիսիք են  օրինակ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, միջին առաքման ժամկետը կազմում է 7-10 օր։

Միևնույն ժամանակ բարելավվել է ներհանրապետական փոստփոխանակման որակը: Այժմ 80%-ից ավել առաքանիները Հայաստան մուտք գործելուց հետո հասնում են իրենց հասցեատերերին ընդամենը 2 օրվա ընթացքում։

Եվրոպական երկրներ առաքվող ծանրոցների նոր սակագներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով. https://www.haypost.am/am/tariffs

Հետևեք մեզ նաև Telegram-ում