«Երկիր մեդիան» պարտվեց «Վիվառո մեդիա»-յին

«Երկիր մեդիան» պարտվեց «Վիվառո մեդիա»-յին

Վարկանիշային քվեարկության միջոցով հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «Վիվառո մեդիա» ընկերությունը։ Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Նշենք, որ մասնակցության համար հայտ էին ներկայացրել 2 ընկերություն` «Հուսաբեր» ՓԲԸ–ն (Երկիր Մեդիա) և «Վիվառո մեդիա» ՍՊԸ–ն։

Հանձնաժողովի անդամները փակ քվեարկության միջոցով գնահատել են հանրապետականսփռման մրցույթի մասնակիցներին: «Հուսաբեր» ՓԲԸ–ն ստացել է 51, իսկ «Վիվառո մեդիան»` 73 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում