Էրդողանը հանդիպել է Իլոն Մասկի հետ

Էրդողանը հանդիպել է Իլոն Մասկի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է միլիարդատեր ձեռներեց,  Tesla, SpaceX, X ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահին առընթեր հանրային կապերի գրասենյակը:

Էրդողանը Մասկին պատմել է տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիայի առաջընթացի, Digital Turkey Vision-ի և Արհեստական ​​ինտելեկտի ազգային ռազմավարության մասին։ Երկրի ղեկավարը Մասկին հրավիրել է նաև Իզմիրում կայանալիք Teknofest-ին։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը գործարարին կոչ է արել բացել Tesla էլեկտրական մեքենաների արտադրության յոթերորդ գործարանը Թուրքիայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում