Աշխարհի առաջնություն հայ ծանրորդները առաջինն են
18/09/2023 14:00
Նմանատիպ
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնության արդյունքներով` Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը առաջինն է թիմային հաշվարկում։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Երեկ Վարազդատ Լալայանը երկամարտում 460 կգ արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը, Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։
Փոքր մեդալներ էին նվաճել նաև Գարիկ Կարապետյանը (արծաթ), Անդրանիկ Կարապետյանը (ոսկե), Սիմոն Մարտիրոսյանը (արծաթ) և Ռաֆիկ Հարությունյանը (բրոնզ):
Թիմային հաշվարկով երկրորդ տեղում Չինաստանի տղամարդկանց հավաքականն է, իսկ երրորդ տեղում Իրանն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում