Չինական Alibaba Group Holding Ltd-ը նոր ներդրում կանի Թուրքիայում
18/09/2023 17:35
Նմանատիպ
Էլեկտրոնային առևտրի չինական Alibaba Group Holding Ltd-ն այսօր հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ ծրագրում է 2 միլիարդ դոլար ներդրում կատարել երկրում:
Այս մասին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Alibaba-ի նախագահ Մայքլ Էվանսը։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ ընկերությունը կներդնի միջոցները:
Էվանսը նաև ասել է, որ Alibaba-ն 1,4 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում իր Trendyol-ի միջոցով, որը երկրի ամենահայտնի առցանց վաճառքի հարթակներից մեկն է:
Էվանսը ներկայացրել է նոր ներդրումների մանրամասները, այդ թվում՝ Անկարայում տվյալների և լոգիստիկ կենտրոնի ու Ստամբուլի միջազգային օդանավակայանում արտահանման տերմինալի կառուցումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում