Ի՞նչ դաշինքներ կձևավորվեն Երևանի քաղաքապետարանում
Նմանատիպ
Սեպտեմբերի 17-ին անցկացվեց Երևանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը։ Ամփոփվելով 475 ընտատեղամասերի քվեարկության արդյունքները` ոչ մի կուսակցություն չի հավաքել անհրաժեշտ 50+1 տոկոսը, որպեսզի ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։
Ընտրությունների վերջնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32,57, «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 9.68%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18.89%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15.43% ձայն:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ միայն մեկ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի: Ըստ աղբյուրի՝ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է, որ եթե իսկապես մտադիր են Նիկոլ Փաշինյանի թիմին պարտության մատնել, ապա տրամաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն և իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենշատ ձայնն ինքն է հավաքել: Իսկ երբ Երևանն ազատագրված կլինի ՔՊ ճիրաններից, արդեն մնացած հարցերի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել:
Մայր Հայաստան դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանն այս առումով ամենակառուցողկանն է տրամադրված, միայն թե Երևանն ազատագրի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներից: Իսկ ահա«Հանրային ձայն»-ը, կարծես թե, չի ցանկանում առանց փաստաթուղթ միավորվել, պնդում է, որ համաձայն է Մարությանին քաղաքապետ ընտրել՝ պայմանով, որ վերահսկողական լծակները փոխանցվեն իրենց: «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ ուղիղ բանակցություններ չկան։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Անդրանիկ Թևանյանը։
«Մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, որով կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել, այդ սկզբունքները երեքն են` պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է, բնականաբար, ՔՊ–ի հետ համագործակցությունը հնարավոր չհամարի և ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսի»,– ասել է նա։ Թևանյանը վստահեցրել է, որ իր համար քաղաքապետ դառնալն առաջնահերթություն չէ, մասնակցության միակ պատճառը իշխանափոխությունն է։ Նա անդրադարձել է նաև Հայկ Մարությանին։
«Մեր դաշինքը պատրաստ է օգնել նրան, որպեսզի համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով,– ասել է Թևանյանը և ավելացրել,– ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի չենք հավակնում»։