Ադրբեջանի հատուկ ծառայությունները նոր մեղադրանք են հնչեցրել Արցախի հասցեին

Ադրբեջանի հատուկ ծառայությունները նոր մեղադրանք են հնչեցրել Արցախի հասցեին

Ադրբեջանի ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտյան հաղորդագրություն է տարածել այն մասին, իբրև Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները դիվերսիոն գործողություն են իրականացրել Մարտունու շրջանի օկուպացրած տարածքներում։ Ըստ ադրբեջանական կողմի, հայ մարտիկներն հակատանկային ական են տեղադրել ճանապարհի վրա, որի արդյունքում բեռնատար մեքենա է պայթել։ Վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն արդեն արձագանքել է թշնամու ապատեղեկատվությանը։

«Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է», – մասնավորապես նշված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում