Քառակողմ հանդիպումը ԼՂ հարցով դեռ առաջարկի մակարդակում է

Քառակողմ հանդիպումը ԼՂ հարցով դեռ առաջարկի մակարդակում է

Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամկետի և վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա, հարցը դեռ առաջարկի մակարդակում է։ Այս մասին հյատնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրին։

«Հանդիպման օրվա կամ վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա: Առայժմ հարցը մնում է առաջարկի մակարդակում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին՝ ԱՄՆ՝ ՄԱԿ-ի ԳԱ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում