Ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը. Բլինկեն
Նմանատիպ
Վաշինգտոնը կողմերին կոչ է անում ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ։ Սա մոտեցում է, որը վերջերս քննարկել ենք նախագահ Ալիևի հետ: Այս մատակարարումները կարևոր քայլ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչության հումանիտար մատակարարումների հոսքն ավելացնելու վրա»,- ասված է հաղորդագրությունում։
Պետքարտուղարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին երկարամյա խնդիրների լուծման ու արժանապատիվ ու տևական խաղաղության հասնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում