Կեղծ 20000 դրամանոց թղթադրամների մասին․ ՀՀ ԿԲ
Նմանատիպ
ՀՀ Կենտրոնական բանկն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն՝ կապված կեղծ 20000-անոցների շրջանառության հետ։
Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են «հուշանվերային թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված «հուշանվերային թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը:
ՀՀ ԿԲ-ը զգուշացնում է, որ մշված «հուշանվերային թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։
Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝
«Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով:
Հուշանվերային «թղթադրամը» և ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամը զանազանելու համար ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է տարբերակման մանրամասները։
20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև տեսահոլովակի միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում